Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցավակցության եւ զորակցության ուղերձով դիմել է Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին:
«Իմ եւ երեւանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ:
Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները:
Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը եւ դուրս կգա փորձությունից ավելի ուժեղ եւ ամուր»,-նշել է նա: