Օրեր առաջ պաշտոնից ազատված Կարեն Ավանեսյանը վարչապետի որոշմամբ նոր պաշտոնի է նշանակվել

Օգոստոսի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28-23.1-Ղ2-2)։
2. Կարեն Բահատուրի Ավանեսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ի որոշմամբ Կարեն Ավանեյսանն ազատվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել