ԱՀԿ-ում հայտնել են Եվրոպայում COVID-19-ի նոր բռնկումների պատճառը

Եվրոպայի և հյուսիսային կիսագնդի մի շարք երկրներում COVID-19-ի նոր բռնկումները կապված են երիտասարդների կողմից ամառային սեզոնի ընթացքում զգոնության թուլացման հետ։

Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»-ն։

«Վկայությունները մատնանշում են, որ մի շարք երկրներում COVID-19 -ի դեպքերի բռնկումները առաջացել են այն պատճառով, որ երիտասարդներն ամառային սեզոնի ընթացքում թուլացրել են իրենց զգոնությունը։ Երիտասարդներն ու երեխաները ենթակա են COVID-19 վարակի, ուստի նրանք նույնպես պետք է զգոնություն ցուցաբերեն համաճարակի ժամանակ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել