Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն 4 պաշտոնյա վերանշանակվել է։
Որոշումներում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ԱՊՀ հայ համայնքների վարչության պետ (06-Գ28-23.3-Ղ2-1) Արամ Գրիգորի Ամիրզադյանին իր հաստիքային միավորով տեղափոխել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչություն և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության պետի (06-Գ28-23.3-Ղ2-2) պաշտոնում»։
«ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հյուսիսային Ամերիկայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ (06-Գ28-23.2-Ղ3-1) Անուշ Արամի Պետրոսյանին իր հաստիքային միավորով տեղափոխել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության օրենսդրական նախաձեռնությունների բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել օրենսդրական նախաձեռնությունների բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-3) պաշտոնում»։
«ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ (06-Գ28-23.9-Ղ3-1) Սարգիս Հակոբի Ալեքսանյանին 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի քարտեզագրման և հաշվառման բաժնի պետի (06-Գ28-23.1-Ղ3-3) պաշտոնում»։
«ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության և հետազոտությունների վարչության հայրենադարձության բաժնի պետ (06-Գ28-23.7-Ղ3-1) Հովհաննես Ստյոպայի Ալեքսանյանին իր հաստիքային միավորով տեղափոխել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժին և 2020 թվականի հուլիսի 28-ից վերանշանակել ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնություների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետի (06-Գ28-23.3-Ղ3-4) պաշտոնում»։