Գազամատակարարման անջատում՝ մինչև 33 ժամ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 29-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 30-ի ժամը 18․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ն․Գետաշեն գյուղի Վ․Դեմեր թաղամասի և Վ․Գետաշեն գյուղի գազամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գազամատակարարումը:

Հուլիսի 30-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 5 և 9 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել