Ուսումնարաններ և քոլեջներ ընդունվելու համար արդեն գրանցվել է շուրջ 8000 դիմորդ:
Այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Մասնագիտության ընտրությունը գիտակցված որոշում է, ճիշտ կողմնորոշվելը՝ քայլ դեպի ներդաշնակ ապագա։
Նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմում-հայտ կարող եք ներկայացնել dimord.emis.am կայքի միջոցով:
Դիմորդների համար նախատեսված տեսանյութը դիտեք այստեղ։