ՃՈ ուժեղացված ծառայություն հանգստյան օրերին․ հայտնաբերվել է ոչ սթափ 29 վարորդ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Վանաձոր, Իջևան, Դիլիջան ու Սևան քաղաքներում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Արդյունքում` պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 49 ավտոմեքենա, որոնց վարորդները թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ։

Հայտնաբերվել է 29 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար։ Բացի այդ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 4 տրանսպորտային միջոց։ Հարգելի՛ վարորդներ, խստագույնս պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները. ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել