Քաղաքապետի որոշմամբ դպրոցի երկու տնօրեն ազատվել է պաշտոնից, նրանցից մեկն այլ դպրոցում է պաշտոն ստացել

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 21-ին որոշում է ստորագրել, որի համաձայն, հուլիսի 22-ից պաշտոնից ազատվել է Երևանի Ներսես Մեծի անվան համար 124 հիմնական դպրոցի տնօրեն Հայկ Ֆելիքսի Բախչինյանը։

Դպրոցի տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է նույն կազմակերպության տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով Արմինե Աթաբեկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը:

Քաղաքապետի հուլիսի 21-ի մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատված Հայկ Բախչինյանը նշանակվել է Երևանի 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը։

Նույն որոշմամբ Ամալյա Մաթոսյանը հուլիսի 22-ից, ազատվել Երևանի համար 180 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունների կատարումից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել