COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ. Ալինա Նիկողոսյան

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«COVID-19 ինքնամեկուսացված քաղաքացիների քարտեզի մեջ տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ: Քարտեզն ավելի ինտերակտիվ է և հագեցած լրացուցիչ տեղեկություններով: Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա ` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը:

Կարող եք ներբեռնել նաև քարտեզի հավելվածը, որից օգտվելն ավելի հարմար է:

Ներբեռնել հավելվածը`
https://mob.armed.am/gpdR»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել