Ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները կպարգևատրվեն

Առողջապահության նախարարությունը 15,349,215 դրամի գումար է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` Covid-19-ի դեմ պայքարում ներգրավված բժշկական վարչության հոսպիտալի բուժաշխատողներին պարգևավճարներ տալու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։

Որոշման նախագծում նշվում էր, որ դրա նպատակն է հանրապետության տարածքում կորոնավիրուսի բուժմանը ներգրավված աշխատակիցներին խրախուսել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել