Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի 16-ի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը. որոշ մատակարարներ ահազանգում էին, որ մթերքն արդեն փչացել է: Կասկածներ կան, որ այդ ամենի հետ կարող են կապ ունենալ ադրբեջանցիները: Նշվում է, որ շուկայի սեփականատերն արմատներով ադրբեջանցի է: Հուլիսի 18-ին հայտնի դարձավ, որ ուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել և գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ամբողջ հայկական ծիրանը:
Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունը դիմում է ուղարկել Մոսկվայի իրավապահ մարմիններին՝ կապված վերոնշյալ դեպքի հետ։ Այս մասին շաբաթ օրը «ՏԱՍՍ»-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:
«Նախօրեին մենք մեր դեսպանատան աշխատակիցներին ուղարկեցինք, որպեսզի նրանք տեղում պարզեն իրավիճակը: Շուկայի անվտանգության ծառայությունը արգելում էր հայկական ապրանքների մուտքը շուկա: Մեր զանգերն ու խնդրանքները արդյունք չեն տվել», –
Ըստ նրա, ոստիկանությունից դեռ ոչ մի արձագանք չի ստացվել:
«Պարզել ենք, որ 52 բեռնատար մեքենա, հատկապես սառնարանային, քանի որ ապրանքները փչանում են, հանվել են ընդհանուր կայանատեղիից։ Վարորդների ասել են՝ հեռացեք, բեռնաթափում կատարելը և ապրանքը վաճառելը անհնար է»,-նշել է նա:
Վարդան Տողանյանի խոսքով՝ վարորդներից պահանջվել են «հեռացնել պետհամարանիշները, լոգոտիպերը, որոնք հիշեցնում են, որ բեռնատարերը եկել են Հայաստանից»:
«ՏԱՍՍ»-ը դեռ մեկնաբանություններ չունի շուկայի ներկայացուցիչներից:
Նշենք, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ համատեղ տրվել է 2 այլընտրանքային լուծում։
«Հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.
✅Шёлковый Путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:
✅Бухта, մեծածախ առևտրի կենտրոն Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները։