Քանյե Ուեսթը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

Ռեփ-արտիստ Քանյե Ուեսթը գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու Օկլահոմայի ընտրական հանձնաժողովում: Այդ մասին վկայում են տեղական ընտրական հանձնաժողովի չորեքշաբթի օրը հրապարակած տվյալները:

Հուլիսի 15-ը Օկլահոմայում որպես անկախ թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետն էր: Ուեսթին հաջողվել է ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և վճարել գրանցման վճարը, 35 հազար դոլարը: Ըստ ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տեղեկատվության, ռեփերը նշել է, որ ինքը կներկայացնի BDY-ը (Birthday Party, որը կարելի է թարգմանել որպես Ծննդյան տարեդարձի կուսակցություն)։

ԱՄՆ նախագահի 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել