ՀԱՊԿ-ը հաշվի է առել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Հայաստանի ներկայացուցչի զեկույցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեքշաբթի անցկացրել է Մշտական խորհրդի նիստը, որի ժամանակ կազմակերպությունում Հայաստանի լիազոր ներկայացուցիչը զեկուցել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին, նրա փոխանցած տեղեկությունը հաշվի է առնվել:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարության համակարգող Վլադիմիր Զայտենդինովը:

«Այսօր կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը: Նիստի ընթացքում ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Նա տեղեկություն է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և տեղի ունեցած զինված ընդհարումների մասին: Տեղեկությունը հաշվի է առնվել ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամների կողմից»,- նշել է նա:

Նիստին մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել