ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել, որում նշվում է․ «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,
Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:
Պատգամավորներին խնդրում եմ շտապ ներկայանալ Ազգային ժողովի նիստերի դահլիճ. Ազգային ժողովի հատուկ նիստը կսկսվի ժամը 14.00-ին: