Մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ․ Տիգրան Կարապետյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյանը, որը այս պահին գտնվում է Տավուշի մարզի Այգեպար գյուղում է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ:

Մեր ազգը անպարտելի է:

Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին»,-նշել է նա:

Հիշեցնեք, ադրբեջանցի զինծառայողներն այսօր՝ հուլիսի 12-ին, Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Դրանից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել