ԵՊԲՀ գիտական խորհրդի հեռավար նիստ է հրավիրել, որպեսզի ի լուր ամբողջ աշխարհի՝ հանդիսավոր, շնորհակալություն հայտնի Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին։
Գիտխորհրդի նիստում Հիպոկրատի երդում կտան նաև ԵՊԲՀ 889 շրջանավարտ՝ շրջանավարտները իրենց երդման առաքելությունը պատվիրակել են իրենց սիրելի դեկաններին։
Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ այսօր բուժաշխատողները հասարակությանը պաշտպանում են անտեսանելի հարձակումից, որը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին։
«Երեկ, երբ հրավեր ստացա մասնակցել այս արարողությանը՝ ընդհանրապես չեմ մտածել, միանգամից համաձայնվել եմ։ Բժշկությունը և բժշկի մասնագիտությունը վերջին ամիսներին վերաիմաստավորվեց, կարևորվեց։ Չեմ կարող ասել, որ այս պայքարում մեր հանրության մեծամասնությունը աջակցում է ձեզ, առանձին դրսևորումներ լինում են, տրամադրություններ փոխվում են, բայց մենք ամբողջությամբ չենք աջակցում ձեզ կորոնավիրուսի դեմ պայքարում։
Կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի հանրությունը աջակցի կորոնավիուսի դեմ ձեր պայքարին, այն դարձնի բոլորի պայքարը, որպեսզի դու վերադառնաք ձեր ընտանիքների մոտ»,-նշեց նախարարը։