Վերահսկողություն է իրականացվել Կենդանաբանական այգում. խախտումներ չեն արձանագրվել

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Կենդանաբանական այգում:

Իրականացված շրջայցը փաստել է, որ տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում, նաև առկա են եղել «Մուտքը միայն դիմակներով» ցուցանակներ։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/312941416774880/

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել