ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել Կենդանաբանական այգում:
Իրականացված շրջայցը փաստել է, որ տոմսարկղում անկանոն հերթեր, մարդկային կուտակումներ չեն արձանագրվել։ Տոմսարկղի տարածքում այցելուները պահպանել են սոցիալական հեռավորությունը՝ հատակին արված գծանշաններին համապատասխան։ Տեղում իրականացվել է ջերմաչափում և ձեռքերի ախտահանում, նաև առկա են եղել «Մուտքը միայն դիմակներով» ցուցանակներ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/312941416774880/