Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 10 միլիոնի սահմանը: Այս մասին տեղեկանում ենք Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներից, որը իրական ժամանակում ցույց է տալիս վիճակագրությունը:
Կորոնավիրուսով վարակվածների մեծ մասը հայտնաբերվել է ԱՄՆ-ում (2,5 միլիոն մարդ), Բրազիլիայում (1,3 միլիոն), Ռուսաստանում (634 հազար), Հնդկաստանում (528 հազար) և Մեծ Բրիտանիայում (311 հազար):
Համաճարակի սկսվելուց ի վեր ավելի քան 500 հազար մարդ մահացել է COVID-19-ի պատճառով, 5 միլիոնից ավելի մարդ բուժվել է։