Գյուղական բնակավարյրերում չաշխատող ծնողները կկարողանան երեխայի խնամքի նպաստ ստանալ, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի։
Այսպիսով օրենքի ընդունմամբ՝
- խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաև գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչև երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից,
- վարձու աշխատող հանդիսանալու և միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53,000 դրամ:
Համաձայն նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով: