Խորապես համոզված եմ, որ առաջադեմ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր գիտական ներուժի զարգացումը․ Տիգրան Ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Խորապես համոզված եմ, որ առաջադեմ, զարգացած ու բարեկեցիկ Հայաստան ունենալու առանցքային նախապայմաններից է մեր գիտական ներուժի զարգացումը, ինչն ամեն օր ապացուցվում է նաև համավարակի օրերին:

Պատահական չէ, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին գործընկերների հետ քննարկումների արդյունքում հայտարարել էինք, որ ավելացնելու ենք գիտության ֆինանսավորումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով արհեստական բանականության ու տվյալագիտության, կենսատեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի ոլորտներին: https://www.facebook.com/…/a.20942942008…/2348342928803447/…

Ուրախ եմ տեղեկացնել, որ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն առաջին անգամ կազմակերպում է գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում «Արհեստական բանականություն և տվյալագիտություն», «Քվանտային տեխնոլոգիաներ», «Ռոբոտատեխնիկա» մասնագիտություններով գիտական թեմաների հայտերի մրցույթ: Ի տարբերություն կոմիտեի նախկինում հայտարարված մրցույթների՝ այս դեպքում բարձր են և՛ աշխատանքի վարձատրության չափը, և՛ մասնակիցներին ներկայացվող պահանջները:

Սա առաջինն է նման մի շարք նախաձեռնություններից, որոնց միջոցով դնելու ենք մեր գիտական ներուժը իրացնելու, գիտնականի վարկը բարձրացնելու ու Հայաստանը տեխնոլոգիապես առաջատար երկիր դարձնելու հիմքերը:

Մանրամասները՝ http://scs.am/am/10-06-2020…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել