Հանդիսանալով կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկները՝ չեք խնայում ինքներդ ձեզ ու անկոտրում կամքով հաղթահարում եք բոլոր դժվարությունները․ Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա կապակցությամբ։

Սիրելի՛ բուժաշխատողներ,

«Սրտանց ու մեծ խոնարհումով շնորհավորում եմ Բուժաշխատողի օրվա առթիվ և շնորհակալություն հայտնում ձեզ։

Մեր երկրի համար այս կարևոր ժամանակաշրջանում դուք օրուգիշեր հսկայական նվիրվածությամբ, անձնազոհությամբ ու պրոֆեսիոնալիզմով պայքարում եք մեր, մեր հարազատների ու ընկերների առողջության ու կյանքի համար։ Հանդիսանալով նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկները՝ չեք խնայում ինքներդ ձեզ ու անկոտրում կամքով հաղթահարում եք բոլոր դժվարությունները:

Այսօր յուրաքանչյուրս պետք է մեր բաժին գործն անենք, որպեսզի հնարավորինս թեթևացնենք բուժաշխատողի բեռը։ Ընդամենը պետք է հետևել պարզ կանոնների․ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն և հաճախակի ախտահանել ձեռքերը։

Կրկին անգամ երախտագիտություն եմ հայտնում, հարգելի՛ բուժաշխատողներ, ու առողջություն և անսպառ եռանդ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել