ԱՃԹՆ բազմաշահառու խմբի քաղհասարակության խմբակցությունը ձեռնարկում է գիտական ոլորտի անդամի թափուր հաստիքի համար ընտրական գործընթաց

Հայաստանում արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի(ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունը(ՔՀԽ) ձեռնարկում է խմբակցության գիտական ոլորտի անդամի թափուր հաստիքի համար ընտրական գործընթաց:

Հրավիրում ենք հանքարդյունաբերության ոլորտին առնչվող և գործունեություն ծավալող գիտական միավորների և անհատ գիտնականներին առաջադրել թեկնածուներ մրցույթին մասնակցելու համար՝ հայտի Ձևաթերթրիկը կցված է:

Թեկնածուին ներկայացվող պահանջները.

  1. ՔՀԽ գիտական համայնքի ներկայացուցիչների ընտրությունների գործընթացում ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում գրանցված, գործող և պետության կողմից հավատարմագրված այն գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնց գործունեությունն առնչվում է հանքարդյունաբերության և/կամ դրա հնարավոր ազդեցություններին, ինչպես նաև ԱՃԹՆ վերաբերելի ոլորտներին։
  2. ՔՀԽ գիտական համայնքի կողմից որպես թեկնածու կարող են ինքնառաջադրվել Կարգի 19-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետությունում գրանցված, գործող և պետության կողմից հավատարմագրված գիտակրթական կազմակերպությունների աշխատակիցները, որոնք ունեն գիտական աստիճան, ընտրությունների նշանակման օրվան նախորդող առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հրապարակային ու պարբերաբար արտահայտել են դիրքորոշում կամ ունեն առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձ ԱՃԹՆ-ին վերաբերելի ոլորտներում։

Нет описания фото.Տեղեկություն: Ընտրությունները կատարվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ, ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ Կ Ա Ր Գ»-ի համաձայն, հաստատված 19 օգոստոսի, 2019թ՝ Կարգ`https://www.eiti.am/file_manager/EITI%20Documents/MSG%20Procedures/EITI_MSG_CSO_procedure_adopted_19.08.2019.pdf

Հայտերը պետք է ուղարկել՝ cscarmenia@gmail. com էլ. հասցեին մինչև 10 հուլիսի, 2020թ. ժամը 18:00 ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել