Նաիրա Զոհրաբյանի ԱԺ աշխատասենյակը խուզարկելու լուրը չի համապատասխանում իրականությանը․ Վահան Կոստանյան

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ հայտարարություն տարածեց այն մասին, որ ԱԺ աշխատասենյակում խուզարկություն է անկացվելու և քննիչը նշել է, որ եթե դուռն արագ չբացվի, ապա ստիպված են լինելու ջարդել այն։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը հերքեց այս տեղեկությունը՝ նշելով․

«Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը առ այն, որ Քննչական կոմիտեի ներկայացուցիչները պատրաստվում են խուզարկություն իրականացնել Ազգային ժողովի իր աշխատասենյակում չի համապատասխանում իրականությանը:

ՔԿ գործընկերները շուտով հանդես կգան հավելյալ պարզաբանումներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել