Հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը գնալով խստանալու է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հանդես է գալիս բրիֆինգով, որին մասնակցում են նաև Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի բուժական հարցերի գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կրկին թույլ կայունացման նախանշաններ են ցույց տալիս։

«Իհարկե, վերջնական չենք կարող ասել, որ իրավիճակը կայունացել է, բայց նախանշաններ կան: Կայունացումը տեղի է ունենում շատ բարձր նշաձողի վրա, երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մեր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար: Ըստ էության հոսպիտալացման կարիք ունեցող մարդկանց խնդիրը ամեն օրվա հետ ավելի փոքրանում է: Եթե կարողանանք պահպանել այս միտումը, կլուծենք հոսպիտալցման խնդիրն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի համաճարակի հաղթահարման, ավելի ճիշտ զրոյացման փուլին»,- նշեց վարչապետը։

 

 

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել