Ֆելիքս Ցոլակյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Քիչ առաջ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաստատեց ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ֆելիքս Ցոլակյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը:

Որոշումը հաստատվել է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել