Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 06․06

Հունիսի 6-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 6,800,604 է։ Մահացել է 396,591 մարդ, բուժվել՝ 2,785,268-ը։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 458,102-ի։ Բուժվել է 220,935 մարդ, մահացել է՝ 5,717-ը։

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8,209-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 169,425 դեպք։ Ապաքինվել է 132,038 մարդ։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 168,340 դեպք է գրանցվել, մահացել է 4,648 մարդ, բուժվել՝ 135,322-ը։

Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 7,239 անձի մոտ, որից 4,024-ն ապաքինվել են, 84-ը՝ մահացել է։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 808-ի։ Մահացել է 13 մարդ, բուժվել է 663 մարդ։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 12,364-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 3,720 է, վիրուսից 190 մարդ է մահացել։

Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,909,077 վարակված, 109,497 մահ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել