26-ամյա երիտասարդը 23-ամյա աղջկա հետ այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամանները․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Ոստիկանությունից տեղեկացնում են.

Մայիսի 28-ին այրել էին մայրաքաղաքի Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում տեղադրված 4 աղբամաններն ու վնասել այդտեղ գործող սուպերմարկետի ապակիները:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ու Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ միջոցառմամբ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին, արարքը կատարելու կասկածանքով Հերացու փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա մի երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է, որ երիտասարդն արարքը կատարել է 23-ամյա մի աղջկա հետ, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 19.00-ին կամավոր ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին եւ տվել խոստովանական բացատրություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել