Ճանապարհային երթևեկության ավտանգության բարելավման նպատակով՝ տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի հունիսի 3-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Այս մասին հայտնում են ճանապարհային ոստիկանությունից։
Փոփոխության արդյունքում Մամիկոնյանց փողոցի կողմից Գրիբոյեդովի փողոցի երթևեկելի 1-ին գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկում այսուհետ կարող են երթևեկել ուղիղ կամ դեպի աջ՝ նախկին միայն դեպի աջի փոխարեն:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2020/06/78179403_2531953937118270_1274627322858700800_n.jpg)