Կորոնավիրուսի նոր 210 դեպք, 8 մահ, 5 մահ՝ այլ պատճառով

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 9492 դեպք, որոնցից.

  • 3402-ն` առողջացած,
  • 139 -ը` մահվան ելքով,
  • 5896 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 55ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը 5-ն են)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 58666 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 210 նոր դեպք և 16 առողջացած։ Կատարվել է 601 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են,  որ պացիենտները եղել են 81 (տղամարդ), 63 (տղամարդ), 65 (տղամարդ), 73 (կին), 82 (կին), 67 (տղամարդ), 81 (տղամարդ), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 9282, որից 3386-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 5715-ը, բացասական թեստերը եղել են՝ 58065-ը, մահվան դեպքերը՝ 131-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 50-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել