Կամավորների աշխատանքների կարգավորման հետ կապված նոր նախագիծ է մշակվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կամավորական գործունեությունն ու կամավոր աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց գործունեություն կամ աշխատանք է, որը մշտապես եղել և մնում է քաղաքացիական հասարակության ուշադրության ներքո: Երկրում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններն ունեն սուղ, դրվագային կարգավորումներ:

Օրենքի ընդունմամբ կամրագրվեն.

1)      կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները,

2)     կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները կամ կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձի կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմները,

3)     կամավոր աշխատանք կատարելու իրավասություն ունեցող անձանց շրջանակը,

4)     կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտները (Կազմակերպությունները, կամավորները, կամավոր աշխատանք կատարող այլ անձինք),

5)     ինչպես կազմակերպությունների միջոցով, այնպես էլ անհատական նախաձեռնությունների (որպես անհատ կամ խումբ կամավոր աշխատանքներ կատարելու կամ կամավորական գործողություններ (ակցիաներ) կազմակերպելու կամ մասնակցելու) ձևով կամավոր աշխատանքների կատարման կարգավորումները,

6)     կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սահմանափակումներն ու առանձնահատկությունները,

7)     կամավորի, կամավորական կազմակերպության միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորումները,

8)    կամավոր աշխատանքի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մեխանիզմները, կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասով հարկային արտոնությունների սահմանումը,

9)     կամավոր աշխատանքի ընթացքում կամավորների և այլ անձանց առողջության և անվտանգության ապահովման երաշխիքները,

10)  կամավոր աշխատանք կատարող անձի կրած վնասի հատուցման իրավական հիմքերը,

11)    կամավոր աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերից (դժբախտ դեպքերից, մասնագիտական հիվանդություններից, երրորդ անձանց գույքային կամ անձնական վնաս պատճառելու ռիսկի հետ կապված քաղաքացիական պատասխանատվությունից) ապահովագրության երաշխիքները,

12)   կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառելու, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների տվյալների շտեմարան վարելու վերաբերյալ կարգավորումները,

13)   կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի սուբյեկտների հիմնական իրավունքները և պարտականությունները, պատասխանատվությունն ինչպես միմյանց, այնպես էլ՝ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված երրորդ անձանց նկատմամբ:

Հարկ է նշել, որ կամավոր աշխատանք կատարող այլ անձի համար պայմանագրային կարգավորում Օրենքի նախագծով չի նախատեսվել՝ վերջիններիս կամավոր աշխատանք կատարելու ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու նպատակով: Նշված սկզբունքը խրախուսվում է նաև միջազգային պրակտիկայում (Միացյալ ազգերի կազմակերպություն, Աշխատանքի միջազգային կազմակերպություն, Եվրոմիություն): Ավելին Օրենքի նախագծով որոշակի երաշխիքներ (սոցիալական, իրավական և այլ), իրավունքներ և պարտականություներ նախատեսվել են նաև կամավոր աշխատանք կատարող այլ անձանց համար:

Օրենքի նախագծով նախատեսվել է նաև, որ կամավորական գործունեություն կարող են իրականացնել և կամավորներ ներգրավել առևտրային կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը: Սակայն, այս դեպքում նրանց կամավորական գործունեությունը պետք է իրականացվի  «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով սահմանված բարեգործական ծրագրին համապատասխան:

Նախատեսվել է նաև սահմանափակում, որի համաձայն՝ կամավորները չեն կարող ներգրավվել ինչպես կամավորական կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության մեջ: Հաշվի են առնվել ինչպես Միացյալ ազգերի կազմակերպության,  Աշխատանքի միջազգային կազմակերպության, Եվրոմիության կողմից միջազգային պրակտիկայում ամրագրված մոտեցումները և բազմաթիվ երկրներում (օրինակ, Մեծ ԲրիտանիաՀունգարիաԼեհաստանՊորտուգալիաՌումինիաԷստոնիաԲելիգիա) կամավորական գործունեության մեջ նաև մասնավոր հատվածին ներգրավելու պրակտիկան, այնպես էլ՝ երկրում փաստացի որոշակի առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող կամավորական գործունեությունը:

Ինչպես արդեն նշվեց, Օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել կամավորական գործունեության և կամավոր աշխատանք կատարելու հետ կապված հարաբերություններն աշխատանքային հարաբերություններից, կամավոր աշխատանքն անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու լիարժեք իրավական կարգավորումները, կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները կամ կամավորի և կամավոր աշխատանք կատարող այլ անձանց կատարած աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմները:

Այս առումով էական նշանակություն ունի, Օրենքով ինչպես «կամավոր աշխատանք» հասկացության, այնպես էլ՝ «օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանք» հասկացության սահմանումը:

Աշխատանքի վիճակագիրների 19-րդ միջազգային կոնֆերանսի զեկույցում (ԱՄԿ, վիճակագրության ստորաբաժանում, 2013 թ.) ընտանիքի անդամների համար անհատույց աշխատանքը չպետք է հաշվարկվի որպես կամավոր աշխատանք: Եվ էական նշանակություն ունի ազգային մակարդակներում օրենսդրորեն որոշակիացնել ընտանիքի անդամին և ընտանեկան հարաբերությունների բնույթը: Նշենք նաև, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ ընտանեկան օրենսգրքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

Նույն օրենսգրքի 2-րդ հոդվածով սահմանված է նաև, որ ընտանեկան օրենսդրությունը կարգավորում է անձնական ոչ գույքային և գույքային հարաբերություններն ընտանիքի անդամների միջև՝ ամուսինների, ծնողների և զավակների (որդեգրողների ու որդեգրվածների), իսկ ընտանեկան օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և շրջանակներում՝ մյուս ազգականների և այլ անձանց միջևՀետևաբար ընտանեկան հարաբերություններն արդեն իսկ կարգավորված են վերը նշված նորմատիվ իրավական ակտերով:

«Ընկերական կամ հարևանական հարաբերությունների» վերաբերյալ կարգավորումների առումով նշենք, որ ընկերական և հարևանական հարաբերությունների շրջանակներում օգնություն ցուցաբերելու նպատակով կատարվող աշխատանքները չեն կարգավորվել, աշխատանքների կատարման հստակ պայմաններ կամ կարգ չի նախատեսվել այդ շրջանակներում օգնություն ցուցաբերող անձանց ինքնաբուխ ցանկությունները չսահմանափակելու և անհատական նախաձեռնությունները չխոչընդոտելու, օրենքով կարգավորվող դրույթները որոշակիորեն մեղմացնելու նպատակով:

Ուսումնասիրված մի շարք երկրներում ևս ընտանեկան, հարևանական կամ ընկերական հարաբերությունների շրջանակներում կատարվող աշխատանքները բացառվում են կամավոր աշխատանքների իրավական կարգավորումների դաշտից (կամավոր աշխատանքները կարգավորող համապատասխան օրենքի գործողությունը չի տարածվում նման հարաբերությունների վրա), օրինակ, Իսպանիայում, Պորտուգալիայում, Լյուքսեմբուրգում, Մոնտենեգրոյում, Բելգիայի Թագավորությունում, Սերբիայում, Էստոնիայում:

          Օրենքի նախագծով նախատեսվում է ամրագրել կամավոր աշխատանք կատարող անձանց հաշվառման մատյաններ վարելու վերաբերյալ կարգավորումներ: Հաշվառման մատյաններում ըստ իրենց ցանկության հաշվառվելու են կամավորները, ինչպես նաև կամավոր աշխատանք կատարող այն անձինք, որոնք ներգրավվելու են կամավորական կազմակերպությունների կողմից կազմակերպված կամավորական գործողություններում (ակցիա): Նախատեսվել է նաևոր հաշվառման մատյաններում չեն կարող վերջիններիս վերաբերյալ տվյալներ հաշվառվելեթե կամավորը կամ կամավոր աշխատանք կատարող այլ անձը  գրավոր հրաժարվել են հաշվառվելուց:

Հաշվառման մատյանների վարումը էական նշանակություն ունի միասնական տեղեկատվական բազայի ձևավորման հարցումՄիասնական տեղեկատվական բազայի առկայությունը հնարավորություն կտա կամավոր աշխատանք կատարողների ներուժի կարիքն ունենալու պարագայում (ինչպես, օրինակ, բնական աղետների դեպքերում կամ այլ առաջին հրատապության աշխատանքների ներգրավելու նպատակով) արագ կոորդինացնել կամավորների հավաքագրման աշխատանքները, վերջիններիս ներուժն օգտագործել հասցեական: Այն անհրաժեշտ կլինի նաև կամավոր աշխատանքների համար վերջիններիս խրախուսման ներկայացնելու կամ կամավոր աշխատանքները հավաստող տեղեկատվություն կամ երաշխավորագրեր տրամադրելու, ազգային և միջազգային ֆորումներում կամ ազգային և միջազգային տարբեր գիտաժողովներում, տարբեր աշխատանքային խմբերում, ինչպես ակտիվ կամավորների, այնպես էլ` կամավորական գործունեություն իրականացնող ակտիվ կազմակերպությունների, կամավոր աշխատանք կատարողների կամ կամավորական կազմակերպությունների մասնակցությունն ապահովելու և այլ դեպքերում:

Ուսումնասիրված երկրների փորձը ցույց է տալիս, որ տվյալների միասնական բազա վարվում է շատ երկրներում, սակայն տարբեր մեխանիզմերով, օրինակ, Սերբիայում կազմակերպությունների կողմից վարվում են հաշվառման մատյաններ և լիազոր նախարարության կողմից տվյալների շտեմարան, Հունգարիայում և Չեխիայի Հանրապետությունում՝ կազմակերպությունների կողմից վարվում է պարտադիր հաշվառում, իսկ կամավորական կազմակերպությունները պարտադիր կարգով գրանցվում են լիազոր մարմնում, Ավստրալիայում ևս կազմակերպությունների կողմից պարտադիր հաշվառում է վարվում, Մակեդոնիայում՝ կազմակերպությունները վարում են պարտադիր հաշվառում, իսկ կամավորներին տրամադրվում են անձնական գրքույկներ, որի տրամադրման և գրանցման կարգը սահմանում է լիազոր նախարարությունը: Այս առումով, Նախագծով առավել ճկուն մեխանիզմ է նախատեսվել, ուղղակի ըստ ցանկության հաշվառման մատյանների վարման տարբերակով:

          Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի օրենսդրական կարգավորման համապատասխան հիմքեր և միասնական օրենսդրական կարգավորումներ ապահովելու նպատակով՝ Օրենքի  նախագիծը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքումՀՀ հարկային օրենսգրքումինչպես նաև «Բարեգործության մասին»«Հասարակական կազմակերպությունների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթով:

          Մասնավորապես՝

1)    Օրենքի նախագծով կամավորների և կամավոր աշխատանք կատարող այլ անձանց համար նախատեսվում են կամավոր աշխատանքի շրջանակներում օրենքով սահմանված պարտականությունները կատարելիս կրած վնասի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով հատուցման երաշխիքներ: Ինչով էլ պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացումներով ապահովվում է նշված երաշխիքների իրացման համար ամբողջական իրավական հիմքերի առկայությունը:

2)   ՀՀ հարկային օրենսգրքով (147-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողների փոխհատուցման վճարների), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարները, համարվում են նվազեցվող եկամուտներ (նվազեցումներ): Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է նման կարգավորում ամրագրել նաև կամավոր աշխատանքների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման համար: Միջազգային փորձի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կամավորական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ծախսերը ոչ ձեռնարկատիրական գործունեության մասով չեն հարկվում մի շարք երկրներումինչպես, օրինակ, ԻտալիայումՍլովենիայումՀունգարիայումԼյուքսեմբուրգումՇվեդիայումՄեծ Բրիտանիայում:

3)   «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում խմբագրվում է կամավորի հասկացությունը («կամավոր» հասկացությունն ամբողջական սահմանվում է Օրենքով), Օրենքով սահմանվում է բոլոր կամավորների (այդ թվում՝ բարեգործական որակված ծրագրերի շրջանակներում ներգրավված) համար երաշխիքների, իրավունքների և պարտականությունների, պատասխանատվության հստակ և միասնական շրջանակ, ինչպես նաև պայմանագրային կարգավորումների ապահովում: «Բարեգործության մասին» ՀՀ օրենքով միայն բարեգործական որակված ծրագրերի իրականացման աշխատանքներում ներգրավված կամավորների համար սահմանված խրախուսման երաշխիքները փոփոխությունների արդյունքում նախատեսվում է սահմանել բոլոր կամավորների համար, անկախ այն հագամանքից, թե Օրենքով նախատեսվող որ բնագավառներում կամ աշխատանքներում նրանք կներգրավվեն:

4)    «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով հասարակական կազմակերպություների կողմից կամավորներ ներգրավելու, կամավորների հետ պայմանագրեր կնքելու, կամավորների ներգրավվման վերաբերյալ այլ կարգավորումները փոփոխությունների արդյունքում կմիասնականացվեն՝ դրանով իսկ ամրագրելով կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող բոլոր կազմակերպությունների և կամավորների համար միասնական, հավասար հնարավորություններ, իրավական, սոցիալական և այլ երաշխիքներ: Կնախատեսվի նաև  պայամագրի կնքում մինչև շաբաթական 20 ժամ կամավոր աշխատանք կատարող կամավորների համար՝ վերջիններիս համար ևս ապահովելով այն իրավական, սոցիալական և այլ երաշխիքները, որոնցից զրկված են առկա օրենսդրական կարգավորումների պայմաններում:

5)   «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի կիրարկման շրջանակներում խնդիր է սոցիալական աջակցության ոլորտում սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների, անձանց համար կամավոր հիմունքներով օրենքով սահմանված աջակցող ցանցին միանալու դեպքում օրենսդրական կարգավորումների, կամավորների ներգրավման և կամավոր աշխատանքի հետ կապված ամբողջական մեխանիզմների բացակայությունը: Նշենք, որ կամավոր հիմունքներով սոցիալական ծառայություների տրամադրմանը մասնակցությունը՝ բխում է Խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության (սոցիալական ապահովության ծառայությունների ստեղծման և պահպանման գործին հանրության մասնակցության ապահովումը) պահանջից: Մասնավորապես, խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ սոցիալական ապահովության ծառայություններից օգտվելու իրավունքի արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով երկիրը (որպես Խարտիան և մասնավորապես նշված պարբերությունը վավերացնող կողմ) պարտավորվել է խրախուսել անհատների և կամավորների կամ այլ կազմակերպությունների մասնակցությունը սոցիալական ծառայությունների ստեղծման և պահպանման գործին: Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի 2013 թ.` Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14.2-ի (Հանրության մասնակցությունը  սոցիալական ապահովության ծառայությունների ստեղծման և պահպանման գործին) վերաբերյալ եզրակացություններում ներկայացվել են որոշակի հարցադրումներ կապված կամավորական կազմակերպություններին սոցիալական ծառայությունների ոլորտում տրամադրվող աջակցության, հարկային արտոնությունների,  կամավորական կազմակերպությունների կողմից սոցիալական ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ ընթացակարգերի և պայմանների առկայության, կամավորական կազմակերպությունների կողմից մատուցվող սոցիալական ծառայությունների չափանիշների մոնիթորինգի վերաբերյալ: Այս առումով ինչպես նշվեց երկրում ներդրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար ապահովված է աջակցող ցանցի միջոցով կամավորության հիմունքներով անհատների և կամավորների կամ այլ կազմակերպությունների մասնակցության հնարավորությունն ու իրավունքըՍակայն կամավորների ներգրավման և կամավորական կազմակերպությունների գործունեության կամ կամավոր աշխատանքի կատարման ստույգ ընթացակարգերըպայմանագրային կարգավորումներըհարկային արտոնությունները կամավորության մասով սահմանված չեն: Նշված խնդրի կարգավորման նպատակով Օրենքի նախագծի փաթեթում ներառվել է համապատասխան նախագիծ, որով կամավորական գործունեության շրջանակներում օրենքով սահմանված կարգով սոցիալական ծառայություններ մատուցելու իրավասություն ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձի համար կամավոր հիմունքներով աջակցող ցանցին միանալու դեպքում կապահովվեն օրենսդրական ամբողջական կարգավորումները,

6)   Օրենքի նախագծով նախատեսվում է կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերը դատական կարգով լուծելու վերաբերյալ կարգավորում: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում կատարվող լրացմամբ կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված վեճերով հայցվորների համար կամարագրվի դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվելու վերաբերյալ երաշխիք:  Նախատեսվել է նաև Հայաստանի Հանրապետությունում կամավորական գործունեություն կամ կամավոր աշխատանք կատարելու նպատակով ՀՀ ժամանող անձանց համար՝ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, ՀՀ մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվելու արտոնություն:

Օրենքի նախագծով նախատեսվում են կամավոր աշխատանքի խրախուսման որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝ «ՀՀ պատվավոր կամավոր» և «ՀՀ տարվա կամավոր» կոչումների շնորհման և խրախուսման այ ձևերի սահմանման ընթացակարգ: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և նույն օրենքով ՝ համապատասխան իրավական հիմքերը ապահովելու նպատակով լրացումներ են նախատեսվել նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել