Արդեն 95 տոկոսով զբաղված են Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժնի մահճակալները․ Արման Հովակիմյանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստից հետո վարչապետը,ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը հանդես եկան գալիս հայտարարությամբ։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը նշեց, որ այսօր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում 80 տոկոսը և մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր: Ընդ որում ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար: Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել