Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստից հետո վարչապետը,ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը հանդես եկան գալիս հայտարարությամբ։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արման Հովակիմյանը նշեց, որ այսօր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում զբաղված են մահճակալների 95 տոկոսը, իսկ մնացած մասում 80 տոկոսը և մինչ այսօր ԲԿ-ն ընդունել է կորոնավիրուսով վարակված մոտ 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր: Ընդ որում ծանր պացիենտները վերակենդանացման բաժանմունքի կարիք ունեն, որն ամենասուղն է այս օրերի համար: Վերջին օրերին ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը: