ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված

Մայիսի 28-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են օդանավակայանի 4 աշխատակցի։

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել