Մաքսային վճարների վճարման ժամկետները

Մաքսային վճարները վճարվում են օրենքներով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան ապրանքների և (կամ) տրանսպորտային միջոցների բացթողումը, բացառությամբ նեքոնշյալ նախատեսված դեպքի:

Մաքսային վճարների վճարումը հետաձգվում է երաշխիքի գործողության ժամկետին համապատասխան, սակայն ոչ ուշ, քան մաքսային վճարների վճարման պարտավորության առաջացման պահից 30 օրացուցային օր: Երաշխիքը վճարողին չի ազատում օրենքներով սահմանված ժամկետում մաքսային վճարները չվճարելու համար նախատեսված տույժերի և տուգանքների վճարումից:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել