Սիրելի ուսանողներ, այսօր ՀՊՏՀ գիտական խորհուրդը կայացրել է հնարավոր ամենաօպտիմալ որոշումը․ Դիանա Գալոյան

«Սիրելի՛ ուսանողներ,
քննաշրջանն առցանց անցկացնելու և ձեր բարձրացրած խնդիրները որոշակիորեն մեղմելու նպատակով, այսօր ՀՊՏՀ գիտական խորհուրդը կայացրել է հնարավոր ամենաօպտիմալ որոշումը։ Եվ այսպես,

Առկա և հեռակա ուսուցման բակալավրիատում կլինի քննությամբ ավարտվող ընդամենը երկու մասնագիտական դասընթաց,  առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայում կլինի քննությամբ ավարտվող երեք մասնագիտական դասընթաց։

Սա թույլ կտա, որ այս տարվա ՄՈԳ-ը ձևավորվի միայն երկու մասնագիտական քննական առարկաների արդյունքներով և առաջին կիսամյակի ՄՈԳ-ի հետ միասին կիրականացվի ռոտացիան, ինչը բխում է բոլոր ուսանողների շահերից։ Մյուս քննական առարկաները կդառնան ստուգարքով ավարտվող։

Պետք է ակտիվություն ցուցաբերեք սեմինար պարապմունքների ժամանակ, ակտիվության գնահատականով ստուգարքը ստանալու համար։ Հիշեցնեմ, ստուգարքային առարկաները ՄՈԳ-ի վրա ազդեցություն չեն ունենում։

Առկա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականի վերահաշվարկը կկատարվի ակտիվության գնահատականը բազմապատկելով 1,5 գործակցով։

Եթե նախկինում ստացել եք 6, ապա վերահաշվարկի արդյունքում գնահատականը կդառնա 6*1,5=9, քանի որ 6-ը 8-ի 75%-ն է, իսկ 9-ը՝ 12-ի։

Հեռակա բակալավրիատում նախկինում քննությամբ ավարտվող և անհատական աշխատանք պարունակող դասընթացների ստուգարքով ավարտվող դառնալու պարագայում կհանվի անհատական աշխատանքի բաղադրիչը և ստուգարքի գնահատականը կլինի 20 միավոր։

Այսինքն կլինի 2 անհատական աշխատանք՝ 2 քննական առարկայից։

Առկա և հեռակա մագիստրատուրայում նախկինում քննությամբ ավարտվող դասընթացների ակտիվության գնահատականը կսահմանվի 60 միավոր և վերահաշվարկը կկատարվի ակտիվության գնահատականը բազմապատկելով համապատասխան գործակցով։

Կախված այն հանգամանքից, թե որ առարկան է դարձել ստուգարքային, դեկանատները կտեղեկացնեն, թե ինչ գործակցով է անհրաժեշտ բազմապատկել նախկինում ստացած գնահատականը»,-այս մասին հայտարարություն է տարածել համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել