Այցելել եմ Գավառի բժշկական կենտրոն` հասկանալու միջադեպից հետո վնասների չափը` արագ վերականգնելու համար․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել տեղելացնելով, որ այցելել է Գավառի բժշկական կենտրոն` ծանոթանալու իրավիճակին, ինչպես նաև հասկանալու միջադեպից հետո վնասների չափը` արագ վերականգնելու համար:

Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատապարտում են տեղի ունեցածը հատկապես ԲԿ-ում, որովհետև փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն քաղաքացիները, որոնց հետևից հարյուրավոր մարդիկ եկել են հաշիվներ պարզելու, այլև բուժում ստացող բազմաթիվ հիվանդներ։ Բարեբախտաբար բուժանձնակազմից տուժածներ չկան: Նա հայտնել է, որ վիրավորներից մի քանիսի կյանքին վտանգ է սպառնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել