Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 17-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն ապրիլի 20-ից մինչև մայիսի 15-ը «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունում կիրականացվի 2018-2020 թվականների հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական աուդիտ։
Կարգադրությունում նշվում է․
««Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունում ֆինանսական աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Արմեն Գևորգյանին (խմբի ղեկավար), Արթուր Ավետիսյանին, Հակոբ Հակոբյանին և առաջատար մասնագետ Կարեն Աբգարյանին»:
Նշենք, որ կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա։