2020 թվականի առաջին եռամսյակում Հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է իրավունքի պետական գրանցման 42,720 գործարք, որը 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ նվազել է 21.6%-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ աճել 13.5 %-ով :
Այս մասին տեղեկացնում են կադաստրի կոմիտեից։
Երևան քաղաքում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ աճել է 3.2 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 12.1%-ով :
Մարզերի քաղաքներում 2020 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ աճել են 2.4 %-ով, իսկ 2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ` 6.6%-ով :