«Հայկական ժամանակ» օրաթերթը պետք է վերահիմնադրման օրից հաշվետվություն տա. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 20-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանը նշել է, որ լրատվամիջոցների մի մեծ խումբ կա, որը շարունակվում է ֆինանսավորվել նախկին իշխանությունների կողմից, բայց հիասթափության պատճառն այն է, որ նրանք հասկանում են`այդ վիճակը երկար չի շարունակվելու, որովհետև նախկին իշխանությունների գումարները ավարտվելու են:

«Ես վստահ չեմ, բայց կարծում եմ` երրորդ հանրապետության պատմության ամենամեծ հարկ վճարողներից մեկն է եղել «Հայկական ժամանակ» օրաթերթը: Համենայն դեպս, դա այն ժամանակ էր, երբ ես տեղյակ են եղել այդ թվերից: Կարծում եմ`շատ լավ առիթ է՝ թերթը հանդես գա հայտարարությամբ և իր վերջին և իր վերահիմնադրման օրից հաշվետվություն տա: Պարզ է, որ լրատվամիջոցների կյանքը առաջիկա 10 տարվա համար պլանավորված է եղել և փլուզվել է և այսօր իշխանությունը չի վերահսկում լրատվամիջոցներին և չի էլ վճարում լրատվամիջոցներին, չնայած իմ վարչապետ լինելու առաջին օրից այս հարցը եղել է մեր օրակարգում, թե մենք ինչպես պետք է անենք, որ լրատվամիջոցների ազատության համար երաշխիքներ ստեղծենք»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել