Կորոնավիրուսով վարակման դեպքերի գագաթնակետը դեռ առջևում է․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանին, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, սակայն վարակվածության գագաթնակետը դեռ առջևում է, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Հետևությունները հաստատում են, որ մեզ, ընդհանուր առմամբ, հաջողվում է լուծել համաճարակի դեմ պայքարի առաջին փուլի խնդիրները, մասնավորապես` դանդաղեցնել դրա տարածումը, սակայն սա ոչ մի դեպքում չպետք է մեզ հանգստացնի: Ինչպես նշում են մասնագետները` դուք և ձեր գործընկերները, վարակվածության գագաթնակետը դեռ առջևում է, և այժմ մենք պետք է անենք ամեն ինչ` այդ գագաթնակետը հարթելու, այսպես կոչված, սարահարթով անցնելու ժամանակահատվածը կրճատելու համար, երբ գրանցվում է վարակման նոր դեպքերի ամենամեծ թիվը»,- ասել է Պուտինը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել