Դատավորի երկու թեկնածու ներկայացվել են նախագահին

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհուրդը 2013թ. փետրվարի 22-ի նիստում քննարկելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր պաշտոնում դատավոր նշանակելու համար Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի կողմից ներկայացրած թեկնածությունը` Զարուհի Կարենի Նախշքարյանի վերաբերյալ, որոշեց հավանություն տալ:

Խորհուրդը որոշեց հավանություն տալ նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացրած մյուս թեկնածությանը` Դավիթ Մարատի Գրիգորյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում նշանակելու համար:

Ինչպես հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտը, Խորհուրդը միաժամանակ որոշեց Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել դատավորի թեկնածուներին` դատավորի պաշտոնում նշանակելու համար:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել