Արտաշատի բժշկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Դրական և սպասված լուր Արտաշատի բժշկական կենտրոնից
Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել։
Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը:
Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն»: