Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է․
« «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ։
Ապրիլի 12-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք և 14 առողջացածներ»։
Հավելենք, որ ապրիլի 13-ի ժամը 11-ի դրությամբ կորոնավիրուսից մահվան դեպքերը 14-ն են, հիվանդացության ընդհանուր դեպքերը՝ 1039: