Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառման վերաբերյալ։
Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը եղել է ԳՐԱՆՑՎԱԾ աշխատող և աշխատանքից ազատվել է 2020 թ.-ի մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:
Աջակցության տրամադրման կարգը կհաստատվի ապրիլի 1-ին, ինչից հետո կհայտարարվի դիմելու ընթացակարգը: