1 կգ կիտրոնը սուպերմարկետներից մեկում արժե 1850 դրամ, իմբիրը՝ 15․900․ պատգամավորը թանկացած մթերքների լուսանկարներն է հրապարակել

Ազգային ժողովի պատգամավոր Շաքե Իսայանը գրել է․ «Մարտի 25-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում բարձրաձայնեցի առաջին անհրաժեշտության մթերքի շուկայում անթույլատրելի գնաճի հետ կապված հարցը՝ նշելով, որ իրավասու մարմինները պետք է արտակարգ դրության պայմաններում առավել զգոն լինեն՝ տնտեսվարողների ախորժակի մեծացում չթույլատրելու համար:

Այն ժամանակ հնչեցին տարատեսակ բացատրություններ և հավաստիացումներ:

Երկրում արտակարգ դրություն հայտարարելուց ընդամենը կես ամիս անց պարենի շուկայում ականատեսն ենք դառնում ամենաանհավանական թանկացումներին:

Նկարում ֆիքսված է, որ, օրինակ 1 կգ կիտրոնը սուպերմարկետներից մեկում արժե 1850 դրամ: Իսկ ահա կոճապղպեղի՝ իմբիրի 1 կգ-ը հասել է 15․900 դրամի:

Այս առնչությամբ կապ հաստատեցինք Նոր Զովք սուպերմարկետի տնօրինության հետ, քանզի գնապիտակից երևում էր, որ ապրանքը վաճառվում է Նոր Զովքում և ստացա պարզաբանում առ այն, որ իրենք ևս մտահոգված են ապրանքների գնաճի հարցով, իրենք էլ աշխատում են գների աճը զսպելու քաղաքականության վրա, միառժամանակ հայտնում են, որ ապրանքների գինը չի բարձրացել իրենց ցանկությամբ, այլ գնել են բարձր գնով։

Իսկ ահա քաղաքացիների պնդմամբ Ծովագյուղում սուրճի ապարատներից մեկի տեսականու գները գրեթե կրկնապատկվել են: Հետաքրքիր է, թե, օրինակ, կապուչինոյի առանձին վերցրած բաղադրիչներից ո՞րն է այդչափ գնաճ գրանցել, որ ահա այսպիսի տխուր պատկեր ունենք:

Վաղն առավոտյան կապ կհաստատենք նաև Ծովագյուղ, որպեսզի հասկանանք՝ հերթական չվերահսկվող անբարեղճությա՞ն, թե՞«օբյեկտիվ» գնաճի հետ գործ ունենք:

Հաշվի առնելով վերոգրյալը և ևս մեկ անգամ արձանագրելով, որ ՀՀ-ում կա կտրուկ գնաճ, կրկին կոչ եմ անում ՏՄՊՊ հանձնաժողովին և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը ձեռնարկել քայլեր՝ որոշ ապրանքնատեսակներ (օրինակ՝ կոճապղպեղ) ներմուծողների տվյալները պարզելու, հնարավոր խախտումները բացահայտելու և համապատասխան վարույթ իրականացնելու ուղղությամբ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել