Հրապարակվել է մարտի 26-ի դասացուցակը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հրապարակել է մարտի 26-ի դասացուցակը։

«Առաջին ալիքի եթերում և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում շարունակվում են հեռավար դասերը։ Մարտի 26-ին՝ 08։30-ից Առաջին ալիքի եթերում կլինի «Հանրային դասը»՝

Մայրենի (1-ին դասարան)
Թեմա՝ «Ֆ» տառի ուսուցում

Մաթեմատիկա (2-րդ դասարան)
Թեմա՝ 1-ի բազմապատկում։ Բաժանում 1-ի

Մասնագիտական կողմնորոշում (8-րդ դասարան)
Թեմա՝ Մասնագիտության գիտակցված ընտրություն

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Գաղափար ֆունկցիայի մասին
Ֆիզիկա. Անկյան տակ նետված մարմինների շարժումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում կլինեն հետևյալ դասերը՝

14։00 – Հայոց պատմություն (8-րդ դասարան), թեմա՝ 1915թ. ինքնապաշտպանական մարտերը
14։30 – Հայոց պատմություն (9-րդ դասարան), թեմա՝ ՀՀ անկախության գործընթացը
15։00 – Համաշխարհային պատմություն (8-րդ դասարան), թեմա՝ Ազգային հիմնախնդիրը բազմազգ տերություններում
15։30 – Համաշխարհային պատմություն (9-րդ դասարան), թեմա՝ Արդիականացած Արևելքը

Բոլոր դասերը հասանելի կլինեն նաև https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում»,-նշված է հաղորդագրության մեջ։

շ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել