Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի և Արդարադատության նախարարության ներկայացուցչի մամուլի ասուլիսը

Կառավարության մամուլի կենտրոնում ընթանում է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանի ու Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի ասուլիսը:

Ներկայացվում են անձանց տեղաշարժի սահմանափակումները ՀՀ տարածքում և սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերում վարչական պատասխանատվությունը:

Արփինե Սարգսյանը նշեց, որ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և արդեն մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքերում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

Ազատ տեղաշարժվելու հնարավոր սահմանափակումների հետ կապված ևս Ազգային ժողովը վարչական պատասխանատվություն է նախատեսել, որպես պատասխանատվության միջոց՝ տուգանք, 100 հազար դրամից մինչև 250 հազար դրամի չափով:

Արփինե Սարգսյանը ներկայացրեց նաև մյուս տուգանքների ու պատիժների չափերը:

«Ոստիկանությունը պարեկային ծառայության միջոցով, հաղորդագրությունների միջոցով հորդորում է, որպեսզի քաղաքացիները պահպանեն պարետի ցուցումները և քաղաքացիներից պահանջում է, որ պահպանեն այն կարգը, որը սահմանել է պարետը և խնդրում ենք քաղաքացիներին, որ իրենք պարետի ցուցումներին համապատասխան կատարեն այդ պահանջները: Դրանք ունեն նաև բացառություններ, որոնք սահամանված են նաև պարետի ցուցումում, թե որ տնտեսական գործունեություն ծառայող սուբյեկտներն իրավունք ունեն գործունեություն ծավալաել, դրանց աշխատակիցներն ինչ ձևով պետք է ներկայանան աշխատանքի, պետական մարմինների աշխատողները ևս, իսկ քաղաքացիների համար էլ կոնկրետ ձև է մշակված, որ քաղաքացիները խիստ անհրաժեշտության դեպքում, եթե այն տեղավորվում է պարետի ցուցումների շրջանակներում, ինչ փաստաթղթեր պետք է ունենան իրենց մոտ, որ կարողանան համոզել ստուգում իրականացնող պաշտոնատար անձին, թե ինչու՞ է գտնվում դրսում և ի՞նչ խնդիրներ է իրականացնում այդ պահին»,-ասաց Հայկ Մհրյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել