ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է Էլեկտրոնային մատյան։ Այն կրթության կառավարման տեղեկատվական համակարգի բաղկացուցիչ է։ Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով:
Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը կդարձնի ավելի համակարգված։
Էլեկտրոնային մատյանն օգտագործելու մանրամասն տեսաուղեցույցը կտեղադրվի նաև հեռավար կրթության համալիր էջում և Յութուբի ալիքում։
Էլեկտրոնային օրագրից օգտվելու հիմնական քայլերն են.
Ձեր դպրոցի օպերատորից ստացեք դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգում ձեր ID-ն (աշխատակցի ունիկալ նույնացուցիչ)
Մուտք գործեք կրթության կառավարման տեղեկատվական համակարգ` emis.am
Ընտրեք դպրոցների կառավարման համակարգ բաժինը
Ընտրեք դպրոցների տվյալների մուտքագրման համակարգ բաժինը և սեղմեք, կհայտնվի պատուհան, որտեղ մուտքագրեք օպերատորից ստացած ID` երկու վանդակում էլ։