Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում կրկին խոսեց կորոնավիրուսի մասին: Նա նշեց, որ այսօր՝ մարտի 16-ին, կառավարությունում խորհրդակցություն կանցկացվի և կորոշվի, արդյո՞ք Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն կա, թեկուզ որոշ տարածքներում, թե՝ ոչ:
Նա հավելեց, որ երեկվա տվյալներից հետո նոր դեպքեր դեռ չեն հաստատվել, որպես տարբերություն նա նշեց այն, որ կորոնավիրուսի դեպք գրանցվել է Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում և գիշերն աշխատաքներ են տարվել այդ ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու ովքե՞ր են կոնտակտավորները՝ մեկուսացնելու համար:
«Եթե խորհրդակցության ժամանակ որոշում կայացվի, որ Հայաստանում կամ դրա որոշ տարածքներում անհրաժեշտ է արտակարգ դրություն հայտարարել, կկայացվի նաև այդ որոշումը: Իհարկե, արտակարգ դրությունը, եթե նույնիսկ հայտարարվի, շատ բան չի փոխվի մեր կյանքում, ընդամենը համաճարակային առավել ռիսկային գոտիներում առավել խիստ հսկողություն կսահմանվի, ինչպես երեկ երեկոյից դա արվում է Էջմիածնում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ մարտի 16-ի 08:30-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 28 հաստատված դեպք կա:
Մանրամասները՝ տեսանյութում